Սիոնիստական ռեժիմը ահաբեկչական յարձակում է Իրանի վրայ. Զոհւել են բարձրաստիճան զինւորականներ եւ միջուկային գիտնականներ

«ԱԼԻՔ» – Այսօր` վաղ առաւօտեան, Սիոնիստական ռեժիմը ահաբեկչական յարձակում է սկսել Իրանի վրայ։
Սիոնիստական ռեժիմի ռազմաօդային ուժերը հարւածել են Նաթանզի եւ Ֆորդոյի ուրանի հարստացման օբիեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպէս նաեւ Թեհրանին, Սպահանին եւ Թաւրիզին։
Թիրախաւորւել են նաեւ ԶՈՒ-ի եւ Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամանատարութեան, ինչպէս նաեւ միջուկային ծրագրի վրայ աշխատող ճանաչւած գիտնականները:
Արդէն հաստատւել է, որ այս ահաբեկչական յարձակման արդիւնքում զոհւել են ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մոհամմադ Բաղերին, ԻՅՊԿ հրամանատար գեներալ Հոսէյն Սալամին, «Խաթամ Օլանբիա» կենտրոնական ռազմաբազայի հրամանատար գեներալ Ղոլամալի Ռաշիդը, միջուկային գիտնականմեր` դոկտ. Մոհամմադ Մեհդի Թեհրանչին եւ դոկտ. Ֆերէյդուն Աբբասին։
Չհաստատւած լուրեր կան այն մասին, որ զոհւել կամ ծանր վիրաւորւել են եւս մի քանի բարձրաստիճան զինւորականներ եւ միջուկային գիտնականներ։