ԻրանՀամայնք

Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները ցաւակցել են նախագահի եւ նրան ուղեկցողների նահատակութեան կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահի եւ նրան ուղեկցողների նահատակութեան կապակցութեամբ, Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, այդ թւում՝ Արա Շահվերդեանն ու Ռոբերտ Բեգլարեանը հանդէս են եկել ցաւակցական ուղերձով.

«Ի վերուստ սահմանւած Աստծու կամքով, ուղղաթիռի վթարի հետեւանքով, Հանրապետութեան նախագահը եւ նրա ուղեկիցները, սիրելի Իրանին ծառայելու ճանապարհին  նահատակւելով՝ ի Տէր հանգչեցին:

Մենք, Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, Յեղափոխութեան Գերագոյն առաջնորդին, նահատակների ընտանիքներին ու հարազատներին, եւ Իրանի վեհ ժողովրդին ցաւակցութիւն ենք յայտնում, Հանրապետութեան նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետ եւ Գերագոյն առաջնորդի ներկայացուցիչ այաթօլլահ Սէյէդ Մոհամմադ Ալ Հաշեմիի, Արտաքին գործերի նախարար դոկտ. Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի, Արեւելեան Ատրպատական նահանգի նահանգապետ դոկտ. Մալեք Ռահմաթիի, գեներալ Սէյէդ Մեհդի Մուսաւիի, ուղղաթիռի հրամանատարի, նրա օգնականի եւ անձնակազմի միւս անդամների նահատակութիւնը:

Համոզւած ենք, որ բարձրեալն Աստծու ողորմածութեան եւ Յեղափոխութեան առաջնորդի հոգատարութեան շնորհիւ, Իրանը համբերատարութեամբ, տոկունութեամբ եւ հաստատակամութեամբ յաղթահարելու է այս փորձութիւնը եւ աշխուժութեան ու ջանասիրութեան նոր էջ է բացելու»,- ասւած է ուղերձում:

Ցաւակցագիրը ստորագրել են՝

Իրանի ասորիների եւ քաղդէականների պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն

Իրանի հրեաների պատգամաւոր Հոմայուն Սամեհ Եահը Նաջաֆաբադին

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը

Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը

Իրանի Զրադաշտների պատգամաւոր Էսֆանդիար Էխթիարին

Առնչւող Յօդւածներ

Back to top button