ԹեհրանՀամայնք

Իրանի ժայռամագլցման պատանեկան առաջնութեանը Իլէն Նազարեանը նւաճել է ազգային հաւաքականի ուղեգիր

«ԱԼԻՔ»- Թաւրիզում տեղի ունեցած ժայռամագլցման երկրի պատանեկան առաջնութեան արդիւնքում, մեր գործընկեր՝ Արմինէ Մովսիսեանի դստերը յաջողւեց կոմբայն ձեւաչափով մրցաշարում ստանալ համապատասխան որակաւորում եւ 8-րդ տեղով եզրափակել ազգային հաւաքականի կազմը:

Յատկանշական է, որ Իլէնն իր տարիքային կարգում ամենափոքր մասնակիցն էր, ինչը, սակայն չխանգարեց Իլէնին՝ առաջին փուլը յաղթահարել առաջին տեղով եւ անցնել կիսաեզրափակիչ: Նշելի է, որ Իլէնը միակ մասնակիցն էր, ում յաջողւել է TOP-ով նւաճել առաջին փուլի մրցապատը:

Այսպիսով Իլէնը «Լիդ» (պարանով) մրցաձեւում թիկնեց չորրորդ հորիզոնականին, սակայն «Բոլդերինգ»-ում (առանց պարանի) մրցակիցներին միաւոր զիջելով բաւարարւեց 8-րդ տեղով, ինչը դարձեալ Իլէնին բերեց ազգային հաւաքական դուրս գալու ուղեգիր:

Յիշեցնենք, որ Իլէն Նազարեանը «Սիփան» միութեան ժայռամագլցման խմբի սաներից է:

«ԱԼԻՔ»-ը ջերմօրէն շնորհաւորում է Իլէնի յաջողութիւնը, մաղթելով նրան մարզական նոր ձեռքբերումներ:

Related Articles

Back to top button