ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի յայտարարութիւնը

Թւական՝ 08.10.2026

Յարգելի ծնող՝

Նկատի ունենալով, որ թղթի, տպագրութեան եւ գրքերի գինը առհասարկ թանկացել է. Կրթական խորհուրդը, Թեմական խորհրդի եւ «Ալիք» տպարանի հետ համախորհուրդ հետեւեալ միջոցներով աշխատել է դասագրքի գները իջեցնել եւ առաւել հնարաւորութիւն ստեղծել աշակերտների համար:

  1. Յատկապէս նախակրթարանի եւ տարրական օղակի դասագրքերը անհրաժեշտ են ունենալ՝ հաճելի, որակեալ եւ խնամւած տպագրութիւն, ուստի տպագրւել են անցեալի պէս։
  2. Ձեռնարկել ենք ցրումը կատարել Կրթական Խ.-ի գրասենեակի եւ դպրոցների միջոցով, որով պակսելու է գրախանութների միջնորդութեան՝ յաւելեալ տոկոսային գումարը: Ուստի կարող էք արձանագրութեան համար վճարած ամբողջական գումարը, գրախանութներից յետ ստանալ:
  3. Սահմանափակ թւով տպագրւել են միջնակարգ Ա եւ Բ օղակների՝ 7-րդից 12-րդ դասարանների դասագրքերը, սակայն ովքեր կը ցանկանան իրենք տպագրել, կարող են դպրոցի միջոցով անվճար ստանալ դասագրքերի PDF-ները:
  4. Ստացել ենք «Ալիք» տպարանի տոկոսային զեղչը եւ Թեմական խորհրդի նիւթական օժանդակութիւնը, ինչպէս նաեւ ապահովել ենք բարերար անհատների նիւթական օժանդակութիւնը:

Հաշւի առնելով վերում նշւած պարագաները, կցւած ձեզ ենք ուղարկում այս տարւայ գրքերի արժէքները:

Կը խնդրենք դասագրքերի գումարը դպրոցների կողմից ճշտւած ժամկէտում վճարել եւ դասագիրքը ստանալ դպրոցից:

Խրախուսում ենք սիրելի աշակերտներին՝ իրենց դասագրքերը մաքուր պահեն, որ հնարաւոր լինի միւս տարի յանձնել մի այլ աշակերտի:

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button