Նորդուզ. Հայաստանի ռազմավարական հնարաւորութիւնը տարածաշրջանի նոր միջանցքներում

Հաշւի առնելով իրանական առեւտրի անցման աճը՝ ծովային երթուղիներից ցամաքային երթուղիների, Նորդոզի սահմանը եւ Հայաստանի երթուղին դարձել են տարածաշրջանի կարեւոր տարանցիկ առանցքներից մէկը։
Թեհրանի եւ Երեւանի միջեւ սահմանային ենթակառուցւածքների ամրապնդումը եւ մաքսային խորհրդակցութիւնները ցոյց են տալիս, որ երկու երկրները ձգտում են հեշտացնել առեւտուրը եւ մեծացնել այս միջանցքի թողունակութիւնը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի մաքսային ծառայութեան ղեկավարը յայտարարել է Հայաստանի դեսպանի հետ սահմանային խոչընդոտները վերացնելու վերաբերեալ բանակցութիւններ սկսելու մասին։ Այս մօտեցումը Նորդուզի դիրքն աւելի ակնառու է դարձրել Իրանի առեւտրային ռազմավարութեան մէջ։
Հայաստանի համար եւս այս երթուղու զարգացումը կարեւոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական հնարաւորութիւն է։ Այս համագործակցութեան ամենակարեւոր նւաճումներից կը լինեն տարանցիկ եկամուտների աւելացումը, Երեւանի դերի ամրապնդումը Հիւսիս-Հարաւ միջանցքում եւ Պարսից ծոցը Կովկասի եւ Եւրասիական շուկաների հետ կապելը։



