ԻրանՏնտեսական

Նախագահի հրամանով «Արաքսի ազատ գօտի»-ում շահագործման է յանձնւել 22 նախագիծ

«ԱԼԻՔ» – Կառավարութեան պաշտօնական լրահոսը տեղեկացրել է, որ նախագահի տեսակապային մասնակցութեամբ եւ «Ֆաջրի տասնօրեակ»-ի առիթով Արաքսի ազատ տնտեսական գօտիում արդիւնաբերական, շինարարական եւ զբօսաշրջային ոլորտների իրականացւած 22 խոշոր նախագծեր, միաժամանակ երկրի միւս ազատ գօտիներում իրականացւող նախագծերի հետ, յանձնւել են շահագործման։

Նշեալ ծրագրերը իրականացւած են ընդհանուր առմամբ 12 «հեմաթ» (տրիլիոն) 948 միլիարդ ռիալ ներդրումով, որոնց մեծ մասը մասնաւոր հատւածի ներդրումով ու «Արաքսի ազատ գօտու» աջակցութեամբ։ Այս ծրագրերի շահագործմամբ ապահովւելու է 560 եւ 874 անուղղակի աշխատատեղ, ինչը նշանակալի դեր կը խաղայ ենթակառուցւածքների զարգացման, արտադրութեան խթանման եւ շրջանի տնտեսական ցուցանիշների բարելաւման մէջ։

Աղբիւրի համաձայն շինարարական բաժինում շահագործման է յանձնւել 15 ենթակառուցւածքային նախագիծ, որոնք ներառում են ջրամատակարարման եւ կոյուղու ծրագրեր, էլեկտրականութիւն, ճանապարհաշինութիւն եւ կրթական ոլորտներ՝ 2 հեմաթ 778 միլիարդ ռիալ ներդրումով։

Միեւնոյն ժամանակ, մասնաւոր հատւածի իրականացրած 350 միլիարդ ռիալ արժողութեամբ հիւրանոցային համալիրն է սկսել իր աշխատաքը, որը կացարանային կարողութիւնների աճով կարեւոր դեր է խաղալու Արաքսի ազատ գօտու զբօսաշրջութեան զարգացման հարցում։

Related Articles

Back to top button