ԻրանՄիջազգայինՏնտեսական
Իրանից Չինաստան նաւթի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի

«ԱԼԻՔ» – Չնայած իրանական նաւթը չինական նաւահանգիստներ տեղափոխող լցանաւերի հանդէպ գործող պատժամիջոցներին՝ S&P արեւմտեան հետազօտական կազմակերպութիւնը տեղեկացրել է, որ իրանական նաւթի արտահանումը Չինաստան մարտին հասել է օրական 1,91 մլն բարելի, տեղեկացրել է Mehr-ը։
S&P-ի տւեալներով՝ սա նոր ռեկորդ է այն ժամանակներից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է Իրանի վրայ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւն վարել։
Թրամփի քաղաքականութեան գլխաւոր նպատակը իրանական նաւթի արտահանումը զրոյի հասցնելն էր։
Լուրը հաղորդում է news.am-ը: