Սփիւռք
Այսօր լրանում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի 50-ամեակը

Ապրիլի 13-ին լրանում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990) 50-ամեակը։
Եթէ հակառակ քաղաքացիական պատերազմի տարիների բոլոր արհաւիրքների եւ մարտահրաւէրների, լիբանանահայ համայնքը եւ նրա կառոյցները շարունակում են ապրել եւ բարգաւաճել, ապա դրա համար մեծապէս պարտական են այն օրերին Եռագոյնի եւ ՀՅԴ դրօշի շուրջ համախմբւած գաղափարապաշտ ու նւիրեալ երիտասարդների, որոնք առանց վարանելու զինւորագրւեցին լիբանանահայութեան անվտանգութեան պաշտպանութեան սրբազան գործին։