ԱտրպատականԹեհրանՀամայնքՆոր ՋուղաՍփիւռք

️Համահայկական միասնութեան խորհրդանիշ. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (ՀՄԸՄ) սկաուտները երթով անցել են Երեւանի փողոցներով

ՀՄԸՄ-ի 13-րդ Համահայկական բանակումի շրջանակում հարիւրաւոր սկաուտներ հանդիսաւոր երթով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով՝ խորհրդանշելով համահայկական միասնութիւնը, ազգային ինքնութիւնն ու սկաուտական ոգին։

Երթը մեկնարկելն է Մատենադարանից եւ աւարտւել Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մօտ։

Միջոցառմանը մասնակցում են շուրջ 900 սկաուտներ աշխարհի 23 երկրներից, որոնք Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու ՀՄԸՄ-ի 13-րդ Համահայկական բանակումին։

Հայաստանի Հանրապետութեան եւ ՀՄԸՄ-ի դրօշներով, սկաուտական համազգեստով մասնակիցներն անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ արժանանալով երեւանցիների եւ զբօսաշրջիկների ջերմ ընդունելութեանը։ Երթը դարձել  համահայկական համախմբման, ազգային արժէքների պահպանման եւ սփիւռքահայ ու հայրենի երիտասարդութեան կապերի ամրապնդման խորհրդանշական արտայայտութիւնը։

Յիշեցնենք, որ 13-րդ Համահայկական բանակումը համախմբել է տարբեր մայրցամաքներից ժամանած ՀՄԸՄ-ականներին՝ նպատակ ունենալով խորացնել ազգային ինքնագիտակցութիւնը, խթանել փոխադարձ ճանաչողութիւնն ու շարունակել ՀՄԸՄ-ի աւելի քան մէկդարեայ դաստիարակչական առաքելութիւնը։

Լուսանկարները՝ Դաւիթ Ղահրամանեանի | 301

Related Articles

Back to top button