ԻրանՄիջազգայինՔաղաքական

The Washington Post. Իրանի դէմ պատերազմը սպառնում է համաշխարհային սննդային անվտանգութեանը

Ասիայի տարբեր երկրներում, այդ թւում՝ Թայլանդում, գիւղտնտեսները հրաժարւում են ցանքից՝ Իրանի դէմ ԱՄՆ‑ի եւ Իսրայէլի պատերազմի հետեւանքով առաջացած ծախսերի կտրուկ աճի պատճառով։

Վառելիքի, պարարտանիւթերի, պլաստիկի եւ այլ անհրաժեշտ նիւթերի գների կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ արտադրութեան ծախսերը շատ աւելի բարձր են դարձել, քան շուկայում բերքի վաճառքից ստացւող եկամուտը։

 

The Financial Times. ԱՄՆ-ի գիւղատնտեսութիւնը գտնւում է փլուզման եզրին

Financial Times-ը գրել է. 

Պարարտանիւթի եւ էներգիայի գների տատանումներն ԱՄՆ-ի գիւղատնտեսութեանը դարձրել է խոցելի, այնպէս որ ոլորտի արդիւաբերողների սնանկանալու դէպքերն աճել են 46%-ով։ 

Նոյնիսկ Թրամփի կառավարութեան միլիարդաւոր դոլարների սուբսիդաները չեն կարողացել կանխել այս ճգնաժամը։ 

Այս իրավիճակի շարունակութիւնը ոչ միայն վտանգում է ԱՄՆ-ի պարէնային անվտանգութիւնը, այլեւ ստեղծում է ուժեղ կախւածութիւն քիմիական նիւթերից ու թանկարժէք մուտքային ռեսուրսներից։ 

 

Վաշինգտոն. Իրանի հետ բանակցութիւնները պէտք է ընթանան առանց շտապողականութեան

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրէն.

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւններում շտապելու անհրաժեշտութիւն չկայ։

Հնարաւոր է, որ Չինաստանը ցանկանայ վերագնահատել իր յարաբերութիւններն Իրանի հետ, եւ սա կը լինի այն թեմաներից մէկը, որը կը քննարկւի Թրամփի եւ Սիի միջեւ։

 

Վերջին 60 օրում Հորմոզի նեղուցով անցել է միայն 9 կոնտէյներային նաւ

MarineTraffic-ը, որը գործում է նաւագնացութեան հետեւման ոլորտում, յայտնել է․ 

«Երկու ամիս է անցել այն պահից, երբ Հորմոզի նեղուցը փակւեց առեւտրային կոնտէյներային նաւերի երթեւեկութեան վրայ»։

 

Իրանն իր առաջարկած նախագծում սահմանել է յստակ ժամկէտ

Բանակցային թիմին մօտ կանգնած իրազեկ անձը Tasnim-ին յայտնել է, որ Իրանն իր առաջարկած նախագծում սահմանել է յստակ ժամկէտ՝ իր սառեցւած ակտիւները (արգելափակւած գումարները) ստանալու համար։

Նա ընդգծել է. ԱՄՆ-ն իր նախագծում գրել էր, որ ազատելու է Իրանի սառեցւած միջոցները, սակայն Իրանը պնդել է, որ այդ գումարները պէտք է ազատ արձակւեն սահմանւած ժամանակահատւածում։

Related Articles

Back to top button