ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Ռուսաստանը պատրաստ է խաղաղութեան բանակցութիւններին»

«ԱԼԻՔ» – Ուկրաինան եւ նրա դաշնակիցները մոլորութեան մէջ են եւ երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտութիւն հասցնելու մասին, յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այս մասին ըստ Tert.am-ի յայտնում է RIA Novosti-ն։

Ըստ Պուտինի՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ուղղակիօրէն չի քննարկում Ուկրաինայի հետ խաղաղութեան ծրագիրը, քանի որ Կիեւը դէմ է դրան։

ՌԴ նախագահը յաւելել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղութեան բանակցութիւններին եւ Ուկրաինայում առկայ խնդիրների խաղաղ լուծմանը։

Պուտինը նաեւ պարզաբանել է, որ «ռազմաճակատի այլ հատւածներում Կուպեանսկի իրավիճակի կրկնութեան անխուսափելիութիւնը ձեռնտու է Ռուսաստանին»։

 

Related Articles

Back to top button