ՄիջազգայինՔաղաքական
Պեսկով. «Լեհաստանի հետ յարաբերութիւնները լիովին դեգրադացւել են»

«ԱԼԻՔ» – Լեհաստանի հետ յարաբերութիւնները լիովին դեգրադացւել են, յայտարարել է Պեսկովը, հաղորդում է Tert.am-ը:
«Լեհաստանում Ռուսաստանի գլխաւոր հիւպատոսութեան փակումը ոչ մի կապ չունի առողջ բանականութեան հետ։ Կարելի է միայն ափսոսանք յայտնել», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նշել է, որ Լեհաստանի երկաթուղում տեղի ունեցած միջադէպի կապակցութեամբ Ռուսաստանին ուղղւած մեղադրանքները բացարձակապէս անհիմն են եւ մերկապարանոց։
Յիշեցնենք, որ աւելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլաւ Սիկորսկին յետ է կանչել Գդանսկում Ռուսաստանի հիւպատոսութեան գործունէութեան վերաբերեալ իր համաձայնութիւնը:



