«ԱԼԻՔ» – 14-րդ նախագահական ընտրութիւնների առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջանորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հնադէս է եկել ուղերձով:
Շնորհաւորելով նորընտիր նախագահին եւ երախտագիտութիւն յայտնելով միւս թեկնածուներին ու ընտրական աշխատանքներում ակտիւ ներգրաււած անձանց, Իսլ. յեղափոխութեան առջնորդն ընդգծել է ժողովրդի բարօրութեան եւ երկրի առաջընթացի համար երկրի հնարաւորութիւններն օգտագործելու անհրաժեշտութիւնը՝ նահատակ նախագահ Ռէյիսիի ուղին շարունակելու համար:
«Նորընտիր նախագահին խորհուրդ եմ տալիս յանուն երկրի առաջընթացի առ Աստւած հաւատով նայել լուսաւոր հորիզոններին եւ շարունակել նահատակ Ռէյիսիի ուղին»,- ասել է այաթ. Խամենէին:
Այաթ. Խամենէին հանդիպել է Փեզեշքիանի եւ Ջալիլիի հետ
Աւելի ուշ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն առանձին ընդունել է Մասուդ Փեզեշքիանին եւ Սաիդ Ջալիլիին:
Նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ այաթ. Խամենէին շնորհաւորել է նրան ընտրութիւններում տարած յաղթանակի կապակցութեամբ եւ որոշ խորհուրդներ է տւել՝ աղօթելով եւ յաջողութիւն մաղթելով նրան:
Սաիդ Ջալիլիի հետ հանդիպման ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շնորհակալութիւն է յայտնել նրան՝ ընտրապայքարի ընթացքում բացատրական մօտեցման եւ ընտրութիւններում հանրային աւելի մեծ ոգեւորութիւն ապահովելու համար, եւ յաջողութիւն է մաղթել նրան: