Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Բաքուն գոհ է Աբու Դաբիի հանդիպման արդիւնքներից

«ԱԼԻՔ» – «Առանց միջնորդների եւ երրորդ կողմերի մասնակցութեամբ երկխօսութիւնը Բաքւին եւ Երեւանին թոյլ տւեց հասնել շօշափելի առաջընթացի»: Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ օկուպացւած Շուշի քաղաքում յայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական էր եւ առանց միջնորդների մասնակցութեան։

«Այս հանդիպման մէկ այլ բնորոշ առանձնայատկութիւնն այն էր, որ այն անցկացւեց առանց միջնորդների եւ երրորդ կողմերի մասնակցութեամբ։ Սա ցոյց է տալիս, որ Ադրբեջանի նախաձեռնութեամբ խաղաղութեան գործընթացն ամբողջութեամբ տեղի է ունենում երկկողմ բանակցութիւնների տեսքով։ Մասնաւորապէս, դրական առաջընթաց է գրանցւել խաղաղութեան համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպէս նաեւ սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կայ տարածաշրջանային կայունութեան ամրապնդման ուղղութեամբ»,- ասել է նա:

Նրա խօսքով՝ քննարկւել է պայմանագրի նախաստորագրման հնարաւորութիւնը։ Սակայն դրան խոչընդոտում են Հայաստանի Սահմանադրութեան «հակասական կէտերը» եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապւած չլուծւած խնդիրը։

«Մինչեւ այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագայ քննարկումների առարկայ»,- նշել է Հաջիեւը։

Related Articles

Back to top button