Այլ

ԱՄՆ-ում թոյլատրել են գրիպի դէմ առաջին պատւաստանիւթի օգտագործումը սփրէյի ձեւով

ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկման վարչութիւնը (FDA) հաւանութիւն է տւել գրիպի դէմ առաջին պատւաստանիւթին, որը բուժաշխատող չի պահանջում ընդունման համար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Քթին փչւող սփրէյի ձեւով պատւաստանիւթը կարող են բերել տուն, դա թոյլ կտայ ընդլայնել բնակչութեան հասանելիութիւնը գրիպի դէմ ամենամեայ ներարկումներին։

AstraZeneca ընկերութեան FluMist սփրէյը արժանացել է FDA-ի հաւանութեանը դեռեւս 2003թ., բայց միայն այժմ է պետական մարմինը թոյլ տւել պացիենտներին կամ նրանց խնամողներին ինքնուրոյն օգտագործել այն։ Սակայն դեղն ստանալու համար անհրաժեշտ է դեղատոմս բժշկի կողմից։

Related Articles

Back to top button