Այլ

Daily Mail. Սեւ լոբին եւ ընկոյզը երկարարացնում են կեանքը

Երկարակեցութիւնը հետազօտող ամերիկացի գիտնական Դեն Բիւթների համոզմամբ՝ ամէն օր սեւ լոբի եւ ընկոյզ ուտելը նւազեցնում է սրտի հիւանդութիւնների եւ շաքարախտի ռիսկը եւ երկարացնում է կեանքը: Դրա մասին յայտնել է Daily Mail-ը։

Բիւթները պարզաբանել է, որ սեւ լոբին ու ընկոյզն այսպէս կոչւած «կապոյտ գօտիների»՝ երկարակեացներով բնակեցւած աշխարհի մի քանի փոքր տարածաշրջանների  բնակիչների ամենօրեայ սննդակարգի մի մասն են: Բջջանիւթով հարուստ ընկոյզն ու սեւ լոբին օգնում են նւազեցնելու բորբոքումներն աղիքներում եւ ամբողջ օրգանիզմում: Ցածր ինտենսիվութեան մշտական բորբոքումը բազմաթիւ հիւանդութիւնների, ներառեալ՝ քաղցկեղի համար ռիսկի գործօն է: Վերոնշեալ մթերքները հարուստ են նաեւ սպիտակուցով։ Սոյն սննդային բաղադրիչն օգնում է նւազեցնելու քաղցի զգացումը եւ կանխնում գիրութեան եւ աւելորդ քաշի յանգեցնող եւ շաքարախտի զարգացման ռիսկը մեծացնող շատակերութիւնը:

Հետազօտողը նշել է, որ յունական ընկոյզը ի թիւս այլեւայլի  աչքի է ընկնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը նւազեցնող լինոլաթթւի եւ Օմեգա-3 ճարպաթթուների բարձր պարունակութեամբ։

Բիւթները միաժամանակ վկայակոչել է Ճապոնիայի, Շւեդիայի եւ Յունաստանի այսպէս կոչւած «կապոյտ գօտիներում» բնակւող՝ 2004 թվականի բազմաթիւ տարեց մարդկանց առնչւող մի ուսումնասիրութիւն: Ըստ այդ  ուսումնասիրութեան արդիւնքների՝ լոբազգիներ ուտողներն աւելի երկար են ապրել, քան միւսները: Ըստ այդմ, օրական օգտագործւող իւրաքանչիւր 20 գրամ լոբին նւազեցնում է վաղաժամ մահւան ռիսկը 7%-ով։

Related Articles

Back to top button