Հայաստան - Արցախ
Վարդան Ոսկանեան. «Եթէ ուզում էք հասկանալ, թէ ինչպիսի Հայաստան է իրականում պատկերացնում Բաքւի վարչախումբը նայէք այս «քարտէզին»»
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցիալական ցանցերի իր հարթակներում գրել է.
«Եթէ ուզում էք հասկանալ, թէ ինչպիսի՞ Հայաստան է իրականում պատկերացնում Բաքւի բարբարոսական վարչախումբը նայէք այս «քարտէզին», որը պատմութեան ասպարէզ առաջին անգամ ոտք դրած արհեստածին Ադրբեջանը ներկայացրել է Փարիզի վեհաժողովին 1919 թւականին, եւ որը փաստացիօրէն առաջ է մղում այժմ։
Յատկապէս մշտական լռութեան «ուխտ» որդեգրածները կարող են «շնորհաւորել զմիմիանս», զի Երեւանը կարծես «մեծահոգաբար» թողնւում է Հայաստանին՝ որպէս սահմանային քաղաք»։