Լաւրով. «Դոնալդ Թրամփը պրագմատիկ է․ սա կենդանի, մարդկային բնոյթ է հաղորդում քաղաքականութեանը»

«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը «Կրասնայա Զւեստիա» մեդիա հոլդինգին տւած հարցազրոյցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է, և դա կենդանի, մարդկային իմաստ է տալիս քաղաքականութեանը։
«Դոնալդ Թրամփը, նա պրագմատիկ է։ Նրա կարգախօսը ողջախոհութիւնն է։ Դա նշանակում է (դա բոլորն են տեսնում) անցում դէպի այլ գործելակերպի: Բայց նպատակը միեւնոյն է «MAGA»-ն է (Make America Great Again)։ Այժմ նա նոր գլխարկ ունի. «Այն ամէնը, ինչ Դ. Թրամփը խոստացաւ, արեց»: Սա կենդանի, մարդկային բնոյթ է հաղորդում քաղաքականութեանը։ Դրա համար էլ նրա հետ հետաքրքիր է»,- ասել է Լաւրովը։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, Թրամփի թիմի անդամները՝ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն եւ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մայք Ուոլցը «միանգամայն խելամիտ մարդիկ են՝ բառիս բոլոր իմաստներով»։
«Նրանք խօսում են, ելնելով նրանից, որ չեն հրամայում մեզ, եւ մենք էլ նրանց չենք հրամայում։ Պարզապէս, երկու լուրջ երկիր նստել են խօսելու, թէ ինչն է որտեղ սխալ եւ ինչ է քանդել նրանց նախորդը վերջին չորս տարւայ ընթացքում՝ ոչնչացնելով, առանց բացառութեան, շփման բոլոր ուղիները, սահմանելով մեծ քանակութեամբ պատժամիջոցներ, որին յաջորդել է ամերիկեան ընկերութիւնների վտարումը, որոնք հարիւր միլիարդաւոր դոլարների կորուստ են կրել»,- ասել է Լաւրովը։ Այս մասին հաղորդել է yerkir.am-ը: