Թրամփ. «Աշխարհն այլեւս չի մօտենում երրորդ համաշխարհային պատերազմին»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ մոլորակն այլեւս չի շարժւում դէպի երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Մարկ Լեւինին տւած հարցազրոյցում: Փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը։
Խօսելով Ուկրաինայի հակամարտութեան մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմի օրօք իրավիճակը միայն վատացել է։
«Ես կարծում եմ, որ գործը գնում էր դէպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլեւս չի լինի։ Սա է լաւ լուրը: Դուք այլեւս կարիք չունեք անհանգստանալու դրա համար»,- ասել է նա։
«Տեսնենք, թէ ինչպէս կը զարգանայ կարգաւորման գործընթացը։ Բայց դա գնում էր դէպի երրորդ աշխարհամարտ: Դա ամենասարսափելին է, որ տեղի է ունեցել ռազմական հակամարտութիւնների տեսանկիւնից։ Սրանք ամենամեծ թւերն են, որոնք մենք տեսել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- յաւելել է Թրամփը։