Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը նախօրօք ծանօթ է եղել ԱՀ ԱԽ յայտարարութեան տեքստին

yerkir.am-ի հարցին ի պատասխան ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը հետեւեալ պարզաբանումն է տւել.

Անտեղի շահարկումներից խուսափելու համար եւ բանսարկութիւններից ու հերիւրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացւած սույն թւականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողութիւնների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղեակ է եղել բոլոր գործընթացներից եւ զարգացումներից:

Առաւել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետութեան խորհրդի յայտարարութիւնը քննարկման նիւթ է եղել եւ յայտարարութեան տեքստային տարբերակին նախօրօք ծանօթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թւում` անձամբ ՀՀ վարչապետը:

Ցաւում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հաւանաբար տեղեակ չլինելով այս մանրամասնութիւններին, փորձում են իրենց տեղեկացւածութեան պակասի հետեւանքով մեղաւորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրայ:

Արցախի իրավիճակն ու ներկայ պայմանները թոյլ չեն տալիս մեզ աւելի մանրամասնութիւններ ներկայացնել:

Related Articles

Back to top button