Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է
Առաջիկայ 12 օրւայ ընթացքում Բաքւում կանցկացւի COP29 համաժողովը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան շրջանակային կոնւենցիայի մասնակից երկրների 29-րդ հանդիպումը։
Նախկին խորհրդային հանրապետութիւնը կառավարւում է աւտորիտար եղանակով, տեղի են ունենում մարդու իրաւունքների խախտումներ եւ խօսքի ազատութեան ճնշում, իսկ Ադրբեջանը շարունակական հակամարտութիւն ունի իր հարեւան Հայաստանի հետ, գրում է գերմանական Bild պարբերականը։
Քննադատներն ասում են, որ Բաքուն ոչ պիտանի վայր է COP29-ի համար, քանի որ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98%-ը հիմնւած է հանածոյ վառելիքի վրայ, իսկ կառավարութեան եկամուտների մօտ երկու-երրորդը ստացւում է նաւթի եւ գազի արտահանումից:
Համաժողովի պատւիրակներին տրամադրւած բենզինով աշխատող աւտոբուսներում գրւած է Green World:
AI-98-ի մէկ լիտրն արժէ 1.26 եւրոյին համարժէք դրամ։ «Այնքան էժան չէ, որքան կարող էիր սպասել նաւթ արդիւնահանող երկրում»,-ասում է Բաքւում բնակւող մի գերմանացի:
Մօտ ապագայում Ադրբեջանի իշխանութիւնները մտադիր են 2023 թւականի մակարդակից 14%-ով աւելացնել նաւթի եւ գազի արդիւնահանումը։
Bild