Այլ

Գիտնականները պարզել են, թէ առողջական ինչ խնդիրներ են ստիպում տարեց մարդկանց հրաժարւել մեքենայ վարելուց

Մտապահելու, մտածելու եւ դատելու ունակութեան անգամ աննշան փոփոխութիւնները կարող են տարեց մարդկանց հարկադրել հրաժարւել մեքենայ վարելուց, նշւել է նոր հետազօտութիւնում, որի արդիւնքները հրապարակւել են Neurology ամսագրում։

Ուղեղի թեստաւորումը, մասնաւորապէս սքրինինգը, որը նպատակ ունի պարզել ամենավաղ եւ հազիւ նկատելի վատթարացումները, կարող է օգնել տարեց մարդկանց կայացնել անվտանգ որոշումներ մեքենայ վարելու վերաբերեալ՝ պահպանելով իրենց անկախութիւնը, նշւել է հետազօտութեան եզրակացութիւնում։

Հետազօտութեան ընթացքում գիտնականները հետեւել են 72 տարեկան 283 մարդկանց, որոնք նստել են մեքենայի ղեկին շաբաթը գոնէ մէկ անգամ եւ կոգնիտիւ խանգարումներ չեն ունեցել սկզբնական փուլում։

Հետազօտողների խօսքով՝ մասնակիցները ամէն տարի ուղեղի թեստաւորում են անցել միջինը վեց տարւայ ընթացքում։ Նրանք նաեւ ուղեղի սքանաւորում են անցել եւ յանձնել ոսկրածուծի հեղուկ իւրաքանչիւր երկու-երեք տարին մէկ անգամ, որպէսզի պարզւեն Ալցհէյմերի հիւանդութեան վաղ նշանները։

Հետազօտողերի խօսքով՝ հետազօտութեան ընթացքում 24 մասնակից դադարել է մեքենայ վարել, 15 հոգի մահացել է, 46 մարդու մօտ առաջացալ են կոգնիտիւ խանգարումներ։

Հետազօտողները յայտնաբերել են, որ նրանց վրայ, ովքեր հրաժարւել են մեքենայ վարելուց հետազօտութեան ժամանակ, ազդել են երեք գործօններ՝ կոգնիտիւ խանգարումների ախտանշանները, Ալցհէյմերի հիւանդութեան համար սքրինինգի արդիւնքների վատացումը եւ այն, որ նրանք կանայք են։

Հետազօտութեան արդիւնքների համաձայն՝ կանայք չորս անգամ աւելի յաճախ են հրաժարւել մեքենայ վարելուց, քան տղամարդիկ։

Կոգնիտիւ ֆունկցիաների վատացումը կանխանշում է տարեց մարդկանց կողմից մեքենայ վարելուց հրաժարւելու որոշման մասին, անգամ աւելի շատ, քան տարիքը կամ ֆիզիկական փոփոխութիւնները՝ կապւած Ալցհէյմերի հիւանդութեան հետ, յայտնաբերել են հետազօտողները։

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button