Այլ

Դու չգիտես վաղն ինչ կը լինի ու որտեղ կը յայտնւես, կապրես թէ կաղօթես որ մի քանի օր աւել ապրես

40 տարեկանում ստամոքսի քաղցկեղից մահանալուց առաջ աշխարհահռչակ դիզայներ եւ հեղինակ Քրիսդա Ռադերը գրել է.

1. Նախկինում իմ աւտոտնակում ունէի աշխարհի ամենաթանկ մեքենան, իսկ հիմա ստիպւած եմ սայլակով տեղաշարժւել։

2. Իմ տանը կան ամէն տեսակ հագուստ, կօշիկ, թանկարժէք իրեր, բայց հիմա մարմինս փաթաթւած է հիւանդանոցի տրամադրած փոքրիկ կտորով։

3. Ես շատ փող ունեմ բանկում, բայց հիմա դրանից օգուտ չեմ ստանում:

4. Իմ տունը նախկինում դղեակի էր նման, իսկ հիմա հիւանդանոցային մահճակալի վրայ եմ։

5. Հինգ աստղանի հիւրանոցից յետոյ յայտւել եմ հիւանդանոցում։

6. Ես հազարաւոր մարդկանց ստորագրութիւն եմ տւել, բայց հիմա բժշկական փաստաթղթերին եմ դնում ստորագրութիւնս։

7. Ես 7 վարսաւիրի մօտ եմ միանգամից հարդարւել, բայց հիմա գլխիս մազ չկայ:

8. Անձնական ինքնաթիռով ես կարող էի թռչել ցանկացած տեղ, բայց հիմա սայլակով մինչ հիւանդանոցի դարպասն է ճամբաս։

9. Չնայած ուտելիքները շատ են, բայց իմ սննդակարգը դարձել է օրական երկու դեղահաբ եւ մի քանի կաթիլ ջուր։

10. Տունս, մեքենաս, ինքնաթիռս, կահոյքս, բանկի կարողութիւնս, չափից դուրս փառքս,, սրանցից ոչ մէկն ինձ չօգնեց ծանր վիճակում:

Խնդրում եմ, գոհացիր ունեցածովդ, քանի դեռ առողջ ես, երջանիկ եղիր, ապրիր, բարի եղիր, օգնիր բոլորին, կարեւորը քնելու տեղ ու ուտելու բան ունես, որովհետեւ դու չգիտես վաղն ինչ կը լինի ու որտեղ կը յայտնւես, կապրես թէ կաղօթես որ մի քանի օր աւել ապրես…

Ի վերջոյ կեանքում ամենակարեւորը վերջն է, աղօթիր ու լաւութիւն արա այսօր, որ վաղը վերջդ բարի լինի …

MediaMag.am

Related Articles

Back to top button