Ինչպէս հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցւած ժողովրդական նշան
Երբեւէ զգացե՞լ էք կամ յանկարծակի կասկածել, որ ինչ-որ մէկը հէնց այս պահին յիշում է Ձեր մասին: Կան ժողովրդական նախանշաններ, որոնք պատմում են այս մասին: Դրանք ապացուցում են, որ տղան, լինելով հեռաւորութեան վրայ, մտածում է Ձեր մասին։
Զկրտոց
Ամենատարածւած ժողովրդական նշաններից մէկը, որը ցոյց է տալիս, որ ինչ-որ մէկը մտածում է Ձեր մասին, անսպասելի զկրտոցն է: Իհարկէ, պէտք է հասկանալ, որ խօսքը շնչառական ֆունկցիայի խախտման մասին չէ, որն առաջանում է վախից կամ չոր բուլկի ուտելուց։
Անսպասելի փռշտոց
Բացի զկրտոցից, յստակ նշան է, որ ինչ-որ մէկը մտածում է Ձեր մասին, առանց պատճառի փռշտալը: Սա ալերգիա չէ, դուք փոշոտ սենեակում կամ ծաղիկների մօտ չէք, չէք մրսում։
Քոր կրծքավանդակում
Ամենավստահ նշանը, որ ինչ-որ տեղ հեռաւորութեան վրայ տղամարդը մտածում եւ կարօտում է իր սիրելիին, դա աղջկայ կրծքի քորն է: Աւելին, յանկարծակի եւ անտանելի քորը խօսում է կնոջ հանդէպ զուգընկերոջ ունեցած անկեղծ եւ ուժեղ զգացմունքների մասին։
Երազ
Եւ մէկ այլ ճշմարիտ ժողովրդական նշան, որ տղամարդը կարօտում է եւ յաճախ է յիշում Ձեր մասին, կը լինի նրա պատկերը երազներում: Մենք բոլորս սերտօրէն կապւած ենք այլ մարդկանց էներգետիկ դաշտերի եւ Երկրի հետ:
Կարմրած աչքեր
Ժողովրդական այս նշանը կարելի է ճշմարիտ համարել, եթէ Դուք ալերգիա չունէք, երկար ժամանակ չէք անցկացրել համակարգչի էկրանի առջեւ կամ սմարթֆոնի հետ, եւ ծակող քամի չի փչում Ձեր աչքերին։ Աչքերի յանկարծակի կարմրութիւնը, քորը կամ արցունքը նոյնպէս ցոյց են տալիս, որ ինչ-որ տեղ հեռաւորութեան վրայ տղամարդը յիշում է Ձեզ:
Պատրաստեց ԱՆԻ ԳԱԲՈՒԶԵԱՆԸ
168.am