Այլ

Մարմնի քաշի կորուստը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից

Նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ քաշ կորցնելը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Diabetes հանդէսում:

Հետազօտողները պնդում են, որ գիրութիւնը առնչւում է քաղցկեղի առնւազն 13 տեսակի զարգացման ռիսկին: Սա հիմնականում պայմանաւորւած է հորմոնների, մասնաւորապէս, էստրոգենի եւ ինսուլինի աւելցուկային մակարդակով:

Հետազօտութիւնն իրականացնելու համար գիտնականները վերլուծել են Քլիւլենդի կլինիկայի ճարպակալումից տառապող աւելի քան 100 հազար հիւանդների առողջութեան էլեկտրոնային գրառումները, որոնցից աւելի քան 5300-ի մօտ քաղցկեղ է առաջացել: Հետազօտողները հետեւել են մարմնի զանգւածի ինդեքսի փոփոխութիւններին՝ մարդու քաղցկեղի ախտորոշումից առաջ երեք, հինգ եւ տասը տարի ինտերւալով եւ համեմատել դրանք վերահսկիչ խմբի ցուցանիշների հետ:

Գիտնականները պարզել են, որ քաշ կորցնելը կարող է հինգ տարւայ ընթացքում նւազեցնել ճարպակալումից առաջացած քաղցկեղի մեծ մասի զարգացման ռիսկը:

Օրինակ, երիկամների քաղցկեղի ռիսկը նւազել է երեք տարի անց, իսկ էնդոմետրիումի քաղցկեղը՝ երեք եւ հինգ տարի անց: Բազմակի միելոմայի ռիսկը նւազել է 10 տարւայ ընթացքում:

Աւելին, հետազօտողները բացայայտել են, որ քաշ կորցնելը մարդկանց պաշտպանում է նաեւ ճարպակալման հետ կապ չունեցող  քաղցկեղի 16 այլ տարատեսակներից։ Դրանք են մելանոմայի եւ մաշկի, թոքերի, սեռական օրգանների, աչքերի, ուղեղի եւ մարսողական օրգանների քաղցկեղները:

 NEWS.am Medicine

Related Articles

Back to top button