Ցաւազրկողները մեծացնում են արեւի լոյսի նկատմամբ զգայունութիւնը

Հակահիստամինները, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (օրինակ՝ նապրոքսենը կամ իբուպրոֆենը), որոշ հակաբիոտիկներ (բակտրիմ կամ տետրացիկլին) եւ հակադեպրեսանտները կարող են մեծացնել զգայունութիւնն արեւի լոյսի նկատմամբ՝ մեծացնելով մաշկի անցանկալի ռեակցիաների վտանգը: Այս մասին MedicalXpress-ին (MedXpress) յայտնել են Mayo Clinic-ի (աշխարհի խոշորագոյն մասնաւոր բժշկական եւ հետազօտական կենտրոններից մէկի) փորձագէտները։
Մասնագէտները նշել են, որ ժամը 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատւածն այն ժամանակաշրջանն է, երբ արեւն ամենապայծառ է, եւ մեծ է արեւայրուք ստանալու հաւանականութիւնը: Պաշտպանութիւն ուլտրամանուշակագոյն ճառագայթումից կարելի է հասնել ստւերում մնալու, ծածկւած հագուստ կրելու եւ արեւապաշտպան քսուք օգտագործելու միջոցով:
Կան նաեւ գործօններ, որոնք կարող են մեծացնել զգայունութիւնն արեւի նկատմամբ եւ մեծացնել մաշկի անցանկալի ռեակցիաների ռիսկը (կարմրութիւն, բշտիկներ, քոր, այտուց, հիպերպիգմենտացիա): Դրանք ներառում են ջերմութեան եւ ցաւազրկող դեղամիջոցների ընդունումը (նապրոքսեն կամ իբուպրոֆէն), հակահիստամիններ (ալերգիայի դեղամիջոցներ), հակաբիոտիկներ (Բակտրիմ կամ տետրացիկլին), հակադեպրեսանտներ, հակահոգեբուժիչներ եւ շաքարախտի օրալ դեղամիջոցներ:
Բանն այն է, որ այդ դեղերը պարունակում են որոշակի քիմիական նիւթեր, որոնք կարող են ակտիւանալ ուլտրամանուշակագոյն ճառագայթման ազդեցութեան տակ եւ յանգեցնել ֆոտոզգայունութեան: Սա նշանակում է, որ այն ընդունելու արդիւնքում մաշկը կարող է աւելի զգայուն դառնալ արեգակնային ճառագայթմանը, հետեւաբար՝ վնասւելուն։
MedXpress