Environmental Health Perspectives. Աւիացիոն աղմուկը խախտում է քնի եւ արթնանալու ցիկլերը
Լեսթերի համալսարանի շրջակայ միջավայրի պահպանութեան գծով փորձագէտների ուսումնասիրութեան արդիւնքները, որոնք հրապարակւել են Environmental Health Perspectives ամսագրում, ցոյց են տալիս, որ գիշերը ինքնաթիռների աղմուկին ենթարկւած մարդիկ աւելի շատ են անհանգստանում քնի ժամանակ եւ խախտւում է նրանց քնի ռիթմը, եթե անգամ քունը լիարժէք է եղել։
Գիտնականներն օգտագործել են UK Biobank-ի հետազօտութիւնը՝ պարզելու համար աւելի քան 80 000 մարդկանց տւյաեները, որոնք ապրում են չորս խոշոր օդանաւակայանների (Լոնդոն Հիթրոու, Լոնդոն Գաթւիկ, Մանչեսթր եւ Բիրմինգհեմ) մօտ Անգլիայում։
Քնի մակարդակը չափելու համար հետազօտողները օգտագործել են կրիչ սարքեր (ժամացոյցի չափի), որոնք հետեւել են շարժմանը քնի ժամանակ՝ մեթոդ, որը կոչւում է ակտիմետրիա։ 2013-2015թթ. շրջանում ակտիմետրիայի տւեալներ են հաւաքւել մասնակիցների մօտ 20 տոկոսից։ Նրանք օգտագոծել են նաեւ հարցաթերթիկներ՝ հաւաքւած 2006-2013թթ., որոնցում մարդիկ տեղեկացրել են իրենց քնի որակի մասին, թէ որքան են քնել եւ արդեօք ննջել են ցերեկը։
Ինքնաթիռների աղմուկի մակարդակը, որին ենթարկւել է իւրաքանչիւր մարդ, գնահատւել է աղմուկի քարտէզների օգնութեամբ՝ կազմեած Մեծ Բրիտանիայի քաղաւիացիայի վարչութեան կողմից։ Քարտէզները ցոյց են տւել, թէ որքան բարձր է եղել ինքնաթիռների աղմուկը (դեցիբելներով) 2011թ. օդանավակայանների մօտ, եւ դրանք համադրւել են մասնակիցների ապրելու վայրի տւեալների հետ։ Նրանց քունը, ովքեր ենթարկւել են աղմուկի աւելի բարձր մակարդակի ազդեցութեանը գիշերային ժամերին, կազմել է 55 դեցիբել կամ աւելի, այն համեմատւել է այն բանի հետ, որ աղմուկի մակարդակը գիշերը 45 դեցիբելից պակաս է եղել։ Ուսումնասիրութեան ժամանակ հաշւի են առնւել այլ գործօններ, որոնք կարող են ազդել քնի վրայ, ինչպիսին են տարիքը, սեռը, էթնիկ պատկանելութիւնը, եկամուտը, ֆիզիկական ակտիւութիւնը եւ շրջակայ միջավայի պայմմանները։ Ինքնաթիռների աղմուկի աւելի բարձր մակարդակը գիշերը (55 դեցիբել եւ աւելի) կապւած է եղել քնի ժամանակ բարձր շարժունութեան հետ, ինչը քնի խախտման նշան է։ Աղմուկի ենթարկւած մասնակիցների մօտ նկատւել են նաեւ քուն-արթնացում ցիկլի խանգարումներ, ինչը նշանակել է, որ նրանց քնի ցերեկային ռիթմը այնքան էլ կանոնավոր չի եղել։
News.am