Այլ

Նպատակի առկայութիւնը նւազեցնում է կոգնիտիւ խանգարումների առաջացման վտանգը

Նպատակի առկայութիւնը 28 տոկոսով նւազեցնում է կոգնիտիւ խանգարումների առաջացման վտանգը, նշւել է «Կեանքում նպատակ ունենալը նւազեցնում է կոգնիտիւ խանգարումների հաւանականութիւնը ԱՄՆ պոպուլիացիոն կոհորտայում» հետազօտութիւնում։

Հետազօտութիւնն իրականացւել է Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների խմբի կողմից եւ հրապարակւել American Journal of Geriatric Psychiatry-ում։

«Մարդու մօտ կեանքում նպատակի ուժեղ զգացողութեան առկայութիւնը կապւած է 28 (եւ աւելի) տոկոսով կոգնիտիւ խանգարումների ուշ առաջացման հետ՝ հետազօտման ենթարկւած էթնիկական կամ ցեղային խմբերի, անգամ նրանց շրջանում, ովքեր դեմենցիայի գենետիկ ռիսկ են ունեցել։ Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ կեանքում իմաստի զգացողութեան ձեւաւորումը կարող է նւազեցնել կոգնիտիւ խանգարումների եւ դեմենցիայի առաջացման հաւանականութիւնը»,- նշւել է գիտական յօդւածում, տեղեկացրել՝ «ՌԻԱ Նովոստին»։

Նշւել է, որ հետազօտութիւնում ներգրաււել են 45-ից բարձր տարիքի մարդկանց տւեալները, ովքեր ունեցել են նորմալ կոգնիտիւ ցուցանիշներ եւ հետագայում ստացել են կոգնիտիւ ունակութիւնների երկուսից ոչ պակաս գնահատականներ։ 13765 մասնակիցներից 1820-ի մօտ՝ 13 տոկոս, յայտնաբերւել են կոգնիտիւ խանգարումներ հետագայ դիտարկումների ընթացքում։ Մասնակիցների համապատասխան զգացողութիւնները գնահատւել են հարցաթերթիկի օգնութեամբ։

«Կեանքում նպատակի աւելի ուժեղ զգացողութիւն ունեցող մասնակիցների մօտ կոգնիտիւ խանգարումների առաջացման հաւանականութիւնը զգալիօրէն ցածր է եղել աւելի թոյլ զգացողութիւն ունեցողների համեմատ… Բացի այդ, աւելի ուժեղ զգացողութիւն ունեցող մասնակիցների մօտ կոգնիտիւ խանգարումներն սկսւել են աւելի ուշ տարիքում՝ աւելի թոյլ զգացողութիւն ունեցողների համեմատ»,- ընդգծւել է հետազօտութիւնում։

News.am

Related Articles

Back to top button