Այլ

Գերմանիայում իրականացւել է ուղեղը համակարգչին միացնելու առաջին վիրահատութիւնը Եւրոպայում

Միւնխէնի տեխնիկական համալսարանի կլինիկայի բժիշկները էլեկտրոնային փոխանցիչ են տեղադրել պարանոցից ներքեւ կաթւածահարւած 25-ամեայ բուժառուի ուղեղում, գրում է գերմանական DW պարբերականը։ Ուղեղին միացւել է ընդհանուր առմամբ 256 միկրոէլեկտրոդ՝ նեարդային ազդանշանները գրանցելու համար։ Արհեստական բանականութեամբ աշխատող սարքը կուսումնասիրի եւ կը վերծանի ազդանշանների եւ բուժառուի վերջոյթների շարժումների միջեւ եղած կապը։

Ակնկալւում է, որ առաջին փուլում բուժառուն կը կարողանայ մտքում շարժել կուրսորը համակարգչային մոնիտորի վրայ եւ վերարտադրել մկնիկի սեղմումը։ Յաջորդ քայլը կը լինի սմարթֆոնի եւ ռոբոտացւած ձեռքի կառավարումը։

Վիրահատութիւնը տեւել է հինգ ժամ եւ առաջինն էր Եւրոպայում ողնուղեղի կաթւածահարութիւն ունեցող բուժառուի համար։ 2022 թւականին նոյն կլինիկան նմանատիպ սարք է տեղադրել կաթւածի պատճառով խօսքի խանգարումներ ունեցող բուժառուի օրգանիզմում։

Միւնխէնի բժիշկները Միացեալ Նահանգները նշել են որպէս այս նոր տեխնոլոգիայի մշակման գլխաւոր մրցակից։ Այնտեղ, դեռեւս 2024 թւականի յունւարին, Իլոն Մասկի Neuralink ընկերութիւնն առաջին անգամ մարդու ուղեղում նէյրոչիպ տեղադրեց, որը մարդուն հնարաւորութիւն տւեց մտքի միջոցով կառավարել սարքերը։

News.am

Related Articles

Back to top button