Կոֆէինը կարող է օգնել աղիքային Escherichia coli բակտերիաներին դիմադրել հակաբիոտիկների ազդեցութեանը

PLOS Biology ամսագրում հրապարակւած նոր հետազօտութիւնը բացայայտում է բոլորին քաջ ծանօթ կոֆէինի անսպասելի կողմը. այն կարող է օգնել աղիքային Escherichia coli (E. coli) բակտերիաներին դիմակայել հակաբիոտիկների ազդեցութեանը։
Գիտնականները նախազգուշացնում են, որ այս եզրակացութիւնները հետագայ ուսումնասիրութիւնների կարիք ունեն, սակայն արդէն իսկ ստիպում են մտածել կոֆէին պարունակող ըմպելիքների ազդեցութեան մասին դեղերի արդիւնաւէտութեան վրայ։
Մի ուսումնասիրութիւն պարզել է, որ կոֆէինը կարող է ազդել E. coli բակտերիաների վարքագծի վրայ։ Դրանք յաճախ առաջացնում են միզուղիների վարակներ եւ այլ հիւանդութիւններ: Լաբորատոր պայմաններում գիտնականները պարզել են, որ կոֆէինը կարող է ակտիւացնել բակտերիաների պաշտպանական մեխանիզմները՝ դրանք պակաս զգայուն դարձնելով հակաբիոտիկների նկատմամբ: Սա նշանակում է, որ կոֆէինը կարող է նւազեցնել այդ բակտերիաների կողմից առաջացած վարակների բուժումը:
Միաժամանակ, կարեւոր է հասկանալ, որ հետազօտութիւնները կատարւել են դեռեւս մոդելների վրայ եւ լաբորատոր պայմաններում։ Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական փորձարկումներ՝ հասկանալու համար, թէ որքանով է արտայայտւած այս ազդեցութիւնը մարդկանց մօտ եւ կոֆէինի ինչ քանակութեան դէպքում է այն դրսեւորւում։ Առայժմ հնարաւոր չէ միանշանակ եզրակացութիւններ անել կամ փոխել մեր սովորութիւնները, բայց թեման ուշադրութեան է արժանի։
Հետազօտութեան հեղինակները շեշտում են, որ կոֆէինը բազմաթիւ ազդեցութիւններով բարդ նիւթ է եւ դրա ազդեցութիւնը միկրոբիոմի եւ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականութեան վրայ գիտական մեծ պատկերի միայն մի մասն է։
Բացի այդ, կոֆէինը մնում է կենտրոնական նեարդային համակարգի կարեւոր խթանիչ եւ դրական ազդեցութիւն է ունենում առոյգութեան եւ կենտրոնացման վրայ։
News.am