Այլ

Նշւել են կարմիր կաղամբի երեք ամենաօգտակար յատկանիշները

Կարմիր կաղամբը բարելաւում է աղիների առողջութիւնը, նպաստում է լեարդի դետոքսիկացիային եւ աջակցում է իմունային համակարգին: Այս մասին սննդաբան Ֆրանկլին Ջոզէֆը (Չեսթերի համալսարան, Մեծ Բրիտանիա) պատմել է Daily Mirror-ի հետ զրոյցում:

Մասնագէտի խօսքով՝ կարմիր կաղամբը պարունակում է միացութիւններ, որոնք ունեն հակաքաղցկեղային յատկութիւններ։ Աւելին, կաղամբը հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք նպաստում են աղիների եւ իմունային համակարգի առողջ գործունէութեանը։ Մանրաթելը նաեւ օգնում է վերահսկել խոլեստերինի մակարդակը եւ գործնականում կալորիաներ չի պարունակում։

«Բանջարեղէնի վառ գոյնը վկայում է պոլիֆենոլների եւ անտոցիանինների բարձր պարունակութեան մասին՝ կենսաակտիւ միացութիւններ, որոնք ունեն արտայայտւած հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային յատկութիւններ»,- նշել է բժիշկը։

Ջոզէֆը յաւելել է, որ կաղամբի մէջ պարունակւող պրեբիոտիկ մանրաթելը սնուցում է օգտակար աղիքային մանրէները՝ պահպանելով միկրոբիոմի հաւասարակշռութիւնը։

Սննդաբանի խօսքով՝ կարմիր կաղամբը նաեւ աջակցում է լեարդի առողջութեանը՝ բարձրացնելով դետոքսիկացիայի եւ նիւթափոխանակութեան գործընթացների արդիւնաւէտութիւնը։

168.am

Related Articles

Back to top button