Այլ

Քաղցկեղի ուռուցքների մի քանի տեսակների բուժման համար գիտնականները «տրոյական ձիու» թերապիա են մշակել

Եէյլի համալսարանի բժշկական դպրոցին առընթեր Եէյլի քաղցկեղի կենտրոնի (Yale Cancer Center) հետազօտողների մշակած նոր թերապիայի հիմքում քաղցկեղի՝ ուռուցքի աճը խթանելու համար կիրառած մոլեկուլների ներսում ուռուցքի դէմ պայքարող հակամարմինները քողարկումն է։

Ըստ ACS Central Science գիտաբժշկական հանդէսում հրապարակւած յօդւածի՝ «տրոյական ձիու» թերապիան լաբորատոր պայմաններում ապացուցել է մի քանի տեսակի քաղցկեղի ուռուցքների, ներառեալ՝ ուղեղի ուռուցքների նկատմամբ իր արդիւնաւէտութիւնը, այն դէպքում երբ ուղեղի ուռուցքները բուժելիս պաշտպանիչ արիւնաուղեղային պատնեշի պատճառով դժւար է դա անել թերապիայի միջոցով:

Այս յաջողութիւնները կարելի է բացատրել նրանով, որ թերապիան կրող հակամարմինները ռազմավարական առումով վերափոխւել են գայլախտից՝ օգտագործելու համար ուռուցքները թիրախաւորելու նրանց կարողութիւնը՝ միաժամանակ վերացնելով գայլախտի ազդեցութիւնը այդ հակամարմինների նկատմամբ: Հետազօտողները դրանք «հակամիջուկային հակամարմիններ» են անւանել։ Դրանք գաղտնի թիրախաւորում են նուկլեինաթթւի մոլեկուլները, որոնք քաղցկեղն յափշտակում է շրջակայ միջավայրից՝ միաժամանակ նոր ԴՆԹ ստեղծելով եւ ուռուցքի աճը խթանելով:

Ուռուցքի մէջ թափանցելուց յետոյ հակամարմինները արդիւնաւէտօրէն դէն են նետում ծպտւածութիւնն ու քաղցկեղի բջիջները ոչնչացնելու նպատակով գործի են դնում իրենց հակամիջուկային հրթիռները: Ի տարբերութիւն այլ բուժման եղանակների, որոնք համատեղում են աւանդական հակամարմինները եւ քիմիաթերապիան, այս թերապիայի հակամարմինները չեն շրջանառւում եւ չեն փնտրում ուռուցքային բջիջների մակերեսի մարկերներ, ինչպիսին են, օրինակ, HER2-ի կամ PD-L1-ի դէպքում՝ պարզելու համար՝ որ կողմից պէտք է յարձակւել, այլ դրա փոխարէնը աննկատ թափանցում են ուռուցքային միջավայր:

Այս խիստ նպատակաուղղւած թերապիայի հաւանական օգուտը թունաւոր կողմնակի ազդեցութիւնների նւազումն է, որոնց բախւում են հիւանդները, երբ նւազ ճշգրիտ բուժման եղանակները սպանում են առողջ հիւսւածքները:

Related Articles

Back to top button