Այլ

Գիտնականները յայտնաբերել են Ալցհէյմերի հիւանդութեան առաջացման մինչ այժմ անյայտ գործօն

Վերջերս գիտնականները պարզել են, որ փողոցային լոյսի ազդեցութիւնը երեկոյեան ժամերին կարող է լինել Ալցհէյմերի հիւանդութեան առաջացման գործօն  մինչեւ 65 տարեկան մարդկանց համար։

Թէեւ լուսային աղտոտւածութիւնը կապւած է որոշ խանգարումների բարձր վտանգի եւ հիւանդութիւնների հետ, սա առաջին դէպքն է, երբ այն կապւել է Ալցհէյմերի հիւանդութեան հետ։

Հետազօտութիւնն իրականացւել է Ռաշ համալսարանի առողջապահութեան համակարգում։ Արդիւնքները հրապարակւել են Frontiers in Neuroscience ամսագրում։

Թէեւ որոշ նահանգների օրէնսդրութիւնն ուղղւած է լուսային աղտոտւածութեան նւազմանը, գիշերային լուսաւորութեան մակարդակը երկրի շատ մասերում մնում է բարձր։

Լուսային աղտոտւածութեան քարտէզներն ուսումնասիրելիս գիտնականները հետազօտել են 48 նահանգներ՝ դրանցում ներառելով Ալցհէյմերի հիւանդութեան առաջացման գործօնների հետ կապւած բժշկական տւեալները եւ խմբերը բաժանել են ըստ լուսաւորութեան ինտենսիւութեան։

Հինգ խմբերում նրանք յայտնաբերել են, որ լոյսի ինտենսիւութիւնը յարաբերկացւում է Ալցհէյմերի հիւանդութեան տարածւածութեան հետ, անգամ եթէ հիւանդութեան որոշ լաւ յայտնի գործօններ բացակայել են։ Թէեւ պատճառն անյայտ է, գիշերային լուսաւորութեան աւելի մեծ ինտենսիւութիւնը կապւած է եղել Ալցհէյմերի հիւանդութեան աւելի մեծ տարածման, քան ռիսկի որեւէ այլ գործօնի հետ, որն ուսումնասիրւել է հետազօտութեան ժամանակ, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ երիտասարդները կարող են աւելի զգայուն լինել գիշերային լոյսի ազդեցութեան հանդէպ։

Լոյսն ազդում է քնի բնական ռեժիմի եւ օրգանիզմի առոյգութեան վրայ, որն անւանւում է ցիրկադային ռիթմ։ Լոյսի ազդեցութիւնը գիշերը կարող է խախտել մարդու ցիրկադային ռիթմը, ինչը կարող է նպաստել բորբոքմանը եւ մարդուն դարձնել աւելի անկայուն, նա կարող է հիւանդանալու աւելի մեծ հակում ձեռք բերել։

News.am

Related Articles

Back to top button