Այլ

Մրգերը կարող են կապւած լինել երեխաների մօտ 1-ին տեսակի դիաբետի բարձր հաւանականութեան հետ

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ վաղ տարիքում շատ մրգեր եւ վարսակ ուտող երեխաները կարող են ենթակայ լինել 1-ին տեսակի դիաբետ ունենալու աւելի բարձր հաւանականութեան։ Այս մասին տեղեկացրել է HealthDay-ը։

Երեխաների մօտ առաւել տարածւած է 1-ին տեսակի դիաբետը։ Հիւանդութիւնը կարող է հանգեցնել տեսողական, սրտի, նեարդերի եւ երիկամների հետ կապւած խնդիրների։ Ֆինլանդիայում Նոր հետազօտութիւնոմ գիտնականները խնդրել են 5 600 երեխաների ծնողների պատմել, թէ ինչ են կերել իրենց երեխաները երեք ամսականից մինչեւ վեց տարեկան հասակում։ Հետազօտութեան աւարտին 94 երեխաների մօտ ախտորոշւել է 1-ին տեսակի դիաբետ, իսկ աւելի քան 200-ի մօտ յայտնաբերւել են փոփոխութիւններ ենթաստամոքսային գեղձի բջիջներում, որոնք կապւած են 1-ին տեսակի դիաբետի բարձր հաւանականութեան հետ։

Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ այն երեխաները, որոնք աւելի շատ մրգեր, վարսակ եւ աշորա են կերել, աւելի շատ են հակւած եղել 1-ին տեսակի դիաբետ ունենալուն։ Ընդորում, հատապտուղների յաճախակի օգտագործումը կապւած է եղել աւելի քիչ վտանգի հետ։ Գիտնականները կարծում են, որ հատապտուղները կարող են պաշտպանել դիաբետից դրանցում պարունակւող պոլիֆենոլների (նիւթեր, որոնք մեղմում են բորբոքումը) շնորհիւ։ Նախորդ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այդ վիճակը բարձրացնում է շատ հիւանդութիւնների, այդ թւում դիաբետի առաջացման հաւանականութիւնը։

Բանանը, կաթնաթթւային մթերքները եւ հացահատիկը կապւած են եղել ենթաստամոքսային գեղձի բջիջների վնասման բարձր հաւանականութեան հետ, իսկ կաղամբի տարբեր տեսակները՝ ցածր ռիսկի։

Գիտնականներն ընդգծել են, որ իրենց տւեալները բաւական չեն դիետիկ խորհուրդների համար։ Շատ մթերքներ, որոնք կապւած էին դիաբետի առաջացման վտանգի հետ այս հետազօտութիւնում, օգտակար են համարւում։ Ուստի արդիւնքներն անհրաժեշտ է հաստատել այլ հետազօտութիւններով։

News.am

Related Articles

Back to top button