Համաշխարհային ժառանգութեան 50 օբիեկտ կլիմայի փոփոխութեան պատճառով կարող է անհետանալ
Մինչեւ 2050 թւականը ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան տասնեակ վայրեր կարող են ոչնչացւել կլիմայի փոփոխութեան պատճառով: Այս մասին յայտնում է Dailymail։ Climate X-ի հետազօտողները օգտագործել են կլիմայական մոդելներ՝ կանխատեսելու համար, թէ ինչպէս են ջրհեղեղները, ափամերձ էրոզիան, սողանքները, քամու վտանգները, փոթորիկները եւ ցիկլոնները ազդելու աշխարհի տեսարժան վայրերի վրայ:
«Մեր բացայայտումները ծառայում են որպէս կոշտ նախազգուշացում կառավարութիւններին, բնապահպաններին եւ համաշխարհային հանրութեանը, որպէսզի առաջնահերթութիւն տան մեր մոլորակի պաշտպանութեանը՝ պահպանելով մեր հնավայրերը, մեր ներկայիս ակտիւներն ու ենթակառուցւածքները, եւ պաշտպանելով կեանքը այսօր եւ ապագայում»,- ասել է Climate X-ի հիմնադիրը։
Ոչնչացման սպառնալիքի տակ են Սիդնէյի օպերային թատրոնը, Ալպերում Jungfrau-Aletsch պահպանւող տարածքը, Կակադու ազգային պարկը, Շոտլանդիայի The Forth Bridge-ը, Չինաստանի Կուանչժոու նաւահանգստային քաղաքը, Ֆրանսիայի հարաւում գտնւող Շովետ քարանձաւը, Հնդկաստանի Արեւի տաճարը եւ այլ տեսարժան վայրեր ու մշակութային օբիեկտներ։
Panorama.am