New Atlas. Ռոբոտ ատամնաբուժն առաջին անգամ մարդու է վիրահատել

Perceptive ընկերութեան մշակած արհեստական բանականութեամբ օժտւած ռոբոտ ատամնաբուժն առաջին անգամ ատամնաբուժական միջամտութիւն է կատարել մարդու վրայ, գրում է New Atlas բժշկագիտական հանդէսը։
Ըստ գիտնականների՝ բարձր ճշգրտութեան 3D սկաների օգտագործումը հնարաւորութիւն է ընձեռում առանց ռենտգենեան ճառագայթների կիրառման բերանի խոռոչի մանրամասն մոդել ստեղծել, ինչն արագացնում է գործընթացը եւ նւազեցնում հիւանդի վրայ վնասակար ազդեցութիւնը։
Ատամի մետաղաշապիկի տեղադրման համար ատամի պատրաստման առաջադրանքը ռոբոտին յաջողւել է կատարել ընդամէնը 15 րոպէում, մինչդեռ սովորական ատամնաբուժին դրա համար մօտ երկու ժամ է պահանջւում։ Ռոբոտը մշակող ընկերութեան ներկայացուցիչները պնդում են, որ մեքենան ի վիճակի է անվտանգ աշխատել նոյնիսկ հիւանդի կտրուկ շարժումների դէպքում: Մարդկանց վրայ անցկացւած բոլոր փորձարկումները բարեյաջող են անցել:
Perceptive-ի գործադիր տնօրէն Քրիս Սիրիելոյի խորին համոզմամբ իրենց նորարարութիւնը կբարելաւի ատամնաբուժական նոր պրոցեդուրաների (ընթացակարգերի) ճշգրտութիւնն ու արդիւնաւէտութիւնը, միաժամանակ դրանք մարդկանց աւելի լայն շրջանակի համար աւելի մատչելի կդարձնի:
Ընդսմին Սննդամթերքի եւ դեղերի որակի սանիտարական վարչութիւնը դեռեւս հաւանութիւն չի տւել ռոբոտի ներդրմանը: Ընկերութիւնը ծրագրում է ընդլայնել սարքաւորման գործառնական կիրառութիւնն ու աւելացնել բժշկական նոր ընթացակարգերը:
News.am