Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ Մարզական մրցոյթ-փառատօն նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ` կազմակերպւել էր մրցոյթ, փառատօն նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին։
Մայիսի 2-ին կայացաւ փառատօնի 2-֊րդ փուլը ՀԲԸՄ-ի «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցում շախմատ եւ սեղանի թենիս մարզաձեւերում:
Այս գեղեցիկ առիթով իր ներկայութեամբ մեզ պատւեց ՀԲԸՄ «Ահարոնեան» շախմատի դպրոցի հիմնադիր բարերար՝ Վահէ Ահարոնեանը։
Պարոն Ահարոնեանը նախ այցելեց ՀԲԸՄ-ի սկաուտական կենտրոնը, որտեղ ջերմ ու մտերմիկ զրոյց ունեցաւ սկաուտների հետ։ Այնուհետեւ այցելեց «Նւարդ Գիւլբենգեան» դպրոց, որտեղ ընթանում էր շախմատի մրցոյթը։
Մրցոյթի ընթացքին հետեւելով՝ բարերարը արտայայտեց իր խորին գոհունակութիւնն ու հպարտութիւնը։ Նա ընդգծեց, որ մեծ բաւարարութիւն է զգում՝ տեսնելով, թէ ինչպէս են երեխաները ոգեւորութեամբ ու ակտիւութեամբ մասնակցում շախմատի պարապմունքներին։
«Երբ տեսնում եմ այսպիսի աշխուժութիւն ու ներգրաււածութիւն երեխաների կողմից, վստահ եմ՝ ծրագիրը ծառայում է իր նպատակի իրականացմանը»,- նշեց պարոն Ահարոնեանը։
ՀԲԸՄ