Մրգերը, կոֆէինը եւ կաթնամթերքը նւազեցնում են ականջներում աղմուկի առաջացման հաւանականութիւնը

Գիտնականները պարզել են, որ սննդակարգում պարզ փոփոխութիւնները, ըստ երեւոյթին, նւազեցնում են ականջներում աղմուկի զարգացման վտանգը:
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են BMJ ամսագրում։
«Եղած տւեալները վկայում են, որ մրգերի, սննդային մանրաթելերի, կոֆէինի եւ կաթնամթերքի օգտագործումը կարող է կապւած լինել ականջներում աղմուկի առաջացման յաճախականութեան նւազման հետ»,- գրում են գիտնականները:
Մօտաւորապէս իւրաքանչիւր վեցերորդ (14%) մեծահասակի ականջներում աղմուկ է լսւում: Չնայած բարձր աղմուկի ազդեցութիւնը լսողութեան խնդիրների առաջացման հիմնական ռիսկային գործօնն է, սակայն «ականջում աղմուկի առաջացման պատճառները մնում են անհասկանալի եւ ներառում են մի շարք գործօններ»:
Փաստական տւեալների վերլուծութեան համար հետազօտողները համախմբել են նախորդ ութ ուսումնասիրութիւնների տւեալները, որոնք ուսումնասիրել են ականջում աղմուկի եւ սննդակարգի միջեւ հնարաւոր կապը: Հետազօտութեանը մասնակցել է աւելի քան 300 հազար մարդ։
Արդիւնքները ցոյց են տւել, որ որոշ մթերքների օգտագործման աւելացումը նւազեցնում է ականջներում աղմուկի առաջացման վտանգը.
- Մրգերը՝ 35%-ով,
- Կաթնամթերքը՝ 17%-ով,
- Կոֆէինը՝ 10%-ով,
- Բջջանիւթը՝ 9%-ով:
Ըստ հետազօտողների, այս մթերքները կարող են ազդել ականջներում աղմուկի առաջացման հաւանականութեան վրայ՝ ապահովելով օրգանիզմն որոշակի սննդանիւթերով, որոնք պաշտպանում են լսողութիւնը:
News.am