Այլ

CARD14 սպիտակուցը պաշտպանում է մաշկը էկզեմայից եւ պսորիազից

Ցինցինատիի համալսարանի մանկական առողջութեան կենտրոնի գիտնականները պարզել են, որ CARD14 սպիտակուցը եւ դրա հետ կապւած բջջային ուղին պատասխանատու են մաշկի առողջութեան համար՝ կանխելով էկզեմայի եւ պսորիազի զարգացումը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cell Reports ամսագրում:

Կենդանիների եւ լաբորատոր բջիջների կուլտուրաների վրայ փորձերի ժամանակ գիտնականները յայտնաբերել են նախկինում անյայտ բջջային ուղի, որի կարգաւորման կենտրոնական դերը պատկանում է CARD14 սպիտակուցին: Այս սպիտակուցը սինթեզւում է կերատինոցիտներում (մարդու էպիդերմիսի հիմնական բջիջները) եւ էնդոթելային բջիջներում (զարկերակների, երակների եւ աւշային անօթների պատերը պատող):

Հետազօտողները պարզել են, որ CARD14-ը կարգաւորում է MYC սպիտակուցը, որը մասնակցում է բջիջների աճի վերահսկմանը, որը ճիշտ չաշխատելու դէպքում կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը։ Պարզւել է, որ այս երկու սպիտակուցների փոխազդեցութիւնը նոյնպէս կարեւոր է առողջ մաշկի պատնէշը պահպանելու եւ տարբեր բորբոքային հիւանդութիւններից պաշտպանւելու համար: Ի հակադրութիւն, CARD14-ի մուտացիաները կապւած էին էկզեմայի, ատոպիկ դերմատիտի եւ պսորիազի զարգացման ռիսկի հետ:

Գիտնականները յոյս ունեն, որ ապագայում այս յայտնագործութիւնը թոյլ կը տայ նոր դեղամիջոցներ մշակել, որոնք վերացնում են մաշկային հիւանդութիւնները եւ պահպանում այս օրգանի առողջ միկրոբիոմը։ Հետազօտողները նախատեսում են նաեւ օգտագործել CARD14 քաղցկեղը ախտորոշելու համար:

Related Articles

Back to top button