Այլ

Մթերքներ, որոնք վատ են անդարդառնում քնի որակի վրայ

Ճարպերով, շաքարով եւ կծու համեմունքներով հարուստ սնունդը վատթարացնում է քնի որակը եւ դժւարացնում քնելը: Դրա մասին Daily Mirror պարբերիականին տւած հարցազրոյցում զգուշացրել է քնի խորհրդատու Ռոզի Դէյւիդսոնը։

Մասնագէտը սնուցումն անւանել է քնի վրայ ազդող կարեւոր գործոններից մէկը։ Օրինակ՝ հաւասարակշռւած ընթրիքը կայունացնում է արեան մէջ շաքարի մակարդակը, ինչը կանխում է գիշերային արթնացումները, մինչդեռ որոշ մթերքներ անյարմարաւէտութիւն եւ քնին առնչւող խնդիրներ են յարուցում: «Ճարպոտ կամ տապակած կերակուրներն ի վիճակի են խանգարել ստամոքսին եւ դժւարացնել քուն մտնելը, իսկ քնելուց առաջ շատ շաքար կամ կոֆէին օգտագործելը չափազանց խթանում է օրգանիզմը», – պարզաբանում է Դէյւիդսոնը:

Բացի դրանից, գիտնականը խորհուրդ է տւել քնելուց առաջ կծու կերակուրներ չուտել։ Ըստ նրա՝ դրանք բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, ինչի պատճառով չի յաջողւում արագ քուն մտնել։

Մասնագէտը յաւելել է, որ որոշ մթերքների, մասնաւորապէս՝ կիւիին, կեռասին, նուշին  եւ հնդկահաւի միսին քունը բարելաւելու ունակութիւն են վերագրում։ Դէյւիդսոնը նշել է, որ կան այդ վարկածը հաստատող որոշ ապացոյցներ, բայց դրանք անհերքելի չեն: Բացի դրանից, նրա համոզմամբ, բացարձակապէս իմաստ չունի կենտրոնանալ որոշակի մթերքների վրայ։

«Ի վերջոյ, լաւագոյնը, որ կարող ենք անել մեր քնի համար, ընդհանուր առմամբ առողջ եւ հաւասարակշռւած սննդակարգի վրայ կենտրոնանալն է, ինչպէս նաեւ քնի հետեւողական գրաֆիկն ու սթրեսի արդիւնաւէտ կառավարումը»,-եզրափակել է Դէյւիդսոնը:

Related Articles

Back to top button