Brain Medicine. Տեսողութեան եւ սփինթերի խնդիրները մտացրիւ սկլերոզի զարգացում են կանխատեսում
Բաիայի դաշնային համալսարանի (Բրազիլիա) գիտնականները պարզել են, որ մտացրիւ սկլերոզից տառապող հիւանդները, որոնք ի սկզբանէ տեսողութեան կամ սփինտերի (sphincter մի օրգանիզմից միւս օրգան պարունակութեան անցումը կարգաւորող փականային կառուցւածքի) գործառոյթին առնչւող խնդիրներ են ունեցել, ծանր հաշմանդամութիւն է սպառնում: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Brain Medicine (BM) բժշկագիտական հանդէսում:
Գիտնականները վերլուծել են մտացրիւ սկլերոզից տառապող 195 հիւանդների տւեալները եւ պարզել՝ ինչպէս են վաղ ախտանշաններն առնչւում երկարատեւ հաշմանդամութեանը:
Արդիւնքները ցոյց են տւել, որ սուր մշուշոտ տեսողութիւն ունեցող հիւանդների շրջանում ֆունկցիոնալ վատթարացումը 20%-ով աւելի հաւանական է, քան այդ ախտանիշ չունեցողները: Սփինթերի դիսֆունկցիան՝ օրգանի, համակարգի գործունէութեան որակական բնոյթի (օրինակ՝ միզապարկի կամ աղիքների) խախտումը 24,5%-ով մեծացնում է ծանր հաշմանդամ դառնալու հաւանականութիւնը:
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ սուր կաթւածը եւ հիփեսթեզիան (իրական, սովորական կամ նոյնիսկ մեղմ ներգործութիւնների նկատմամբ բարձր զգայունութեան) երկարաժամկէտ կանխատեսման անբարենպաստ նախանշաններ չեն:
Հետազօտողները ենթադրել են, որ տեսողական խանգարումները կարող են վկայել նեարդային համակարգի լայնածաւալ վնասի մասին: Պարզելու համար՝ յատկապէս ինչու են որոշ ախտանիշներ հիւանդութեան աւելի բարդ ընթացք կանխագուշակում, աւելի շատ հետազօտութիւններ են պահանջում:
News.am