ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «ՊԱՂԵՍՏԻՆԻ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՃԱԿԱՏԸ ԵՒ «ՀԵԶԲՕԼԼԱՀ»-Ը ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻ ՅԱՂԹՈՂՆԵՐՆ ԵՆ»

 

«ԱԼԻՔ» –  Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, երէկ՝ սեպտեմբերի 25-ին, հանդիպել է Սրբազան պաշտպանութեան եւ դիմադրութեան վետերանների հետ:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով տարածաշրջանում առկայ իրավիճակին, Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններին, Պաղեստինի դիմադրութեան ճակատի եւ լիբանանեան  «Հեզբօլլահ» շարժման խիզախ դիմադրութիւնը համարել է 8-ամեայ Սրբազան պաշտպանութեան տարիներին Աստծոյ ճանապարհին մղած Իրանի ռազմիկների պայքարի բնոյթի՝ ընդգծել է, որ չնայած Սիոնիստական ռեժիմի անմարդկային ոճրագործութիւնների, «մարտի դաշտում մինչ այժմ յաղթանակ են տարել Աստծոյ ճանապարհին պայքարող Պաղեստինի դիմադրութեան ճակատն ու «Հեզբօլլահ»-ը»:

Այաթ. Խամենէին անդրադառնալով, Իրանի դէմ Իրաքի սանձազերծած 8-ամեայ պատերազմին, նշել է, որ այն պայմանաւորւած չէր միայ Սադդամի եւ Բաաս կուսակցութեան ցանկութեամբ, այլեւ՝ ժամանակի գերտէրութիւնները՝ ԱՄՆ-ը եւ Խորհրդային Միութիւնը եւս ունէին բազմաթիւ դրդապատճառներ՝ Իրանի դէմ պատերազմ հրահրելու համար. «Նրանց թշնամանքի պատճառն այն էր, որ Իսլամական յեղափոխութիւնը բարձրականչ բողոքի ձայն էր ընդդէմ աշխարհում տիրող կեղծ ու կործանարար համակարգի դէմ, որն աշխարահը բաժանել էր տիրողների ու ենթակաների, եւ տիրողների կարծիքը պարտադրում էր բոլորին»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անընդունելի համարեց բոլոր նրանց կարիծքը, ովքեր երկրի ներսում պնդում են, թէ Իսլամական Հանրապետութիւնը խնդիրներ ունի բոլորի հետ. «Եթէ խօսքն աշխարհի հետ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների խզման մասին է, դա ակնյայտօրէն չի համապատասխանում իրականութեանը, քանի որ մենք այսօր յարաբերութիւններ ունենք այն երկրների հետ, որտեղ ապրում է աշխարհի բնակչութեան կէսը , իսկ եթէ խնդիրներ ունենալը նշանակում է հակադրւել գերիշխող կարգի քաղաքական համակարգին, ապա դա ճիշտ է: Ինչպէս յեղափոխութեան սկզբում, այնպէս էլ այսօր մենք միանշանակ դէմ ենք գերիշխող համակարգին, որը ղեկավարում է Արեւմուտքը, եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, եւ մենք յայտարարում ենք այդ հակադրութեան մասին»:

Իր խօսքերի եզրափակիչ հատւածում, այաթ. Խամենէին յիշեցնելով, որ 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին մեր մարտիկներն իրենց կեանքը նւիրեցին, որպէսզի թշնամու դրօշը չծածանւի հայրենի եզերքներում, յստակեցրել է. «Հաշւի առնելով այս զոհողութիւնները, Իրանի ժողովրդի համար անընդունելի է, որ թշնամու մշակութային ազդեցութեան, ապրելակերպի եւ գայթակղութիւնների դրօշը ներթափանցած եւ խաբւած անձանց միջոցով ծածանւի երկրում եւ տարբեր կառոյցներում»:

Այս կապակցութեամբ նա զգօնութեան կոչ է արել բոլոր կառոյցներին, յատկապէս՝ Կրթութեան, Գիտութեան եւ Առողջապահութեան  նախարարութիւններին եւ Հեռուստառադիոյի ղեկավարութեանը:

Related Articles

Back to top button