Սուրէն Սարգսեան. «Վերջիվերջոյ պէտք է հասկանալ, որ TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դէպի Եւրոպա արտահանելու եւ ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է»

«ԱԼԻՔ» – «Վերջիվերջոյ պէտք է հասկանալ, որ ամերիկեան քաղաքականութիւնը Թրամփի ուղով Ադրբեջանի՝ Նախիջեւանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է եւ ոչ էլ ընդհանրապէս մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանութիւնները փորձեն PR-վել այս թեմաների վրայ։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դէպի Եւրոպա արտահանելու եւ ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է»։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը։
«Յիշո՞ւմ էք Օ’Բրայանի յայտարարութիւնը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհաւանական հարուստ են, եւ այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթէ մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով եւ Ադրբեջանով, ապա նրանք շատ աւելի քիչ կախւածութիւն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից եւ աւելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։
Դէ հիմա կապէք այս յայտարարութիւնը Թրամփի այսօրւայ ռեգիոնալ քաղաքականութեան հետ, նայէք Ղազախստանի վերջին ակտիւութեանը Հայաստանի հետ յարաբերութիւններում, տեսէք երկաթուղային, ճանապարհային, նաւթային եւ գազային խողովակաշարերի, ինչպէս նաեւ օպտիկամանրաթելային մալուխների ենթակառուցւածքների վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւնները, եւ ամբողջական պատկերը իսկոյն կը հաւաքւի»,- գրել է նա:



