Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արա Պօղոսեան. «Ովքեր ամենաբարձրն են խօսում «անկախութիւն եւ ինքնիշխանութիւն» արժէքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում դրանք»

«ԱԼԻՔ» – «Ինչքան շատ են իշխանութեան քարոզիչները խօսում անկախութեան եւ ինքնիշխանութեան մասին, այնքան արագ Հայաստանը ընկղմւում է իր թշնամիների հետ վասալային յարաբերութիւնների մէջ»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Արա Պօղոսեանը՝ շարունակելով.
«Ի դէպ` ինքնիշխանութեան նւազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացւում է ներքին ճակատում աւտորիտար ռեժիմի հաստատմամբ։
Այլ կերպ ասած` Հայաստանը որքան շատ վասալային յարաբերութիւններ կունենայ արտաքին դերակատարներից, անկախութիւն այնքան բռի աւտորիտար ռեժիմ կը հաստատւի երկրի ներսում։
Միշտ յիշէք` ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են խօսում «անկախութիւն եւ ինքնիշխանութիւն» անսակարկ արժէքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում երկրի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը»:



