ԻրանՄիջազգայինՔաղաքական

Կրեմլում տեղեկացրել են Պուտինի Իրան կատարելիք այցի մասին

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան այցի ստոյգ ժամկէտը դեռ համաձայնեցւած չէ։ Այս մասին ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ մայիսի 14-ին յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հաստատել է, որ Ռուսաստանի ղեկավարը Իրան այցելելու վաւերական հրաւէր ունի պաշտօնական կամ աշխատանքային այցով:

«Ժամկէտն առայժմ համաձայնեցւած չէ։ Հէնց որ համաձայնեցւի, ձեզ կը տեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ աւելի վաղ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտնել էր, որ Թեհրանը յոյս ունի, որ Ռուսաստանի առաջնորդը Իրան կայցելի 2025 թւականին, իսկ Կառավարութեան խօսնակ Ֆաթեմէ Մոհաջերանին էլ, իր հերթին տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինի այցն Իրան համակարգւում է դիւանագիտական ​​ուղիներով։

Related Articles

Back to top button