Ամիր Աբդօլլահեան. «Գազայի հարցի լուծումը որոշում են Պաղեստինի ժողովուրդը եւ Պաղեստինի Դիմադրութիւնը»
«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը, ասել է. «Եթէ չլինէր ԱՄՆ-ի աջակցութիւնը Իսրայէլի նկատմամբ, ապա այս կեղծ ռեժիմը իզօրու չէր լինելու շարունակել պատերազմը Պաղեստինի իսլամական Դիմադրութեան շարժման (ՀԱՄԱՍ) դէմ»։
Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը այս մասին յայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում, եւ ասել է. «Իրանի նախագահը իսլամական երկրների ղեկավարների եւ BRICS-ի ղեկավարների հետ համատեղ նախաձեռնեց այս պատերազմի յանցագործութիւնները դադարեցնելու գործնական նախաձեռնութիւն»։
ԻՍՆԱ-ի համաձայն՝ արտաքին գործերի նախարարը նշել է. «ԱՄՆ-ից հաղորդագրութիւններ ենք ստացել առ այն, որ իրենք չեն ցանկանում ընդլայնել պատերազմի շրջանակը»:
Հարցազրոյցի այլ բաժնում Ամիր Աբդօլլահեանը ընդգծեց. «Իրանի պատասխանն ամերիկացիներին հետեւեալն էր, որ նրանք արդէն իսկ ընդլայնում են պատերազմի շրջանակը՝ աջակցելով Իսրայէլին եւ զէնք փոխանցելով այս կեղծ ռեժիմին»։
Իրանի արտգործնախարարը նաեւ ընդգծել է, որ Գազայի հարցի լուծումը որոշում են Պաղեստինի ժողովուրդը եւ Պաղեստինի Դիմադրութիւնը: