ԻրանՄիջազգային

Հեռացէ՛ք տարածաշրջանից

Պաշտպանութեան նախարարի կոչը՝ Արեւմուտքին

«ԱԼԻՔ» – Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ- մայոր Ամիր Մոհամմադռեզա Աշթիանին ասել է. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի, եւ եւրոպական որոշ երկրների ներկայութիւնը կը յանգեցնի ողջ տարածաշրջանի, այդ թւում՝ Դիմադրութեան առանցքի արձագանգին, եւ ես խորհուրդ կը տամ օտար երկրներին՝ հեռանալ տարածաշրջանից եւ հեռու մնան լարւածութիւն ստեղծելուց»։

ԻՍՆԱ-ի համաձայն՝ նախարարը, անդրադառնալով տարբեր երկրների կողմից սիոնիստական ​​ռեժիմի եւ նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում լայնածաւալ ճնշումներին, ասել է, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը օկուպանտ եւ մանկասպան ռեժիմի ամբողջական տապալման ականատեսը կը լինի, եւ մեր տարածաշրջանում կը վերականգնւի իրական անվտանգութիւնը։

Պաշտպանութեան նախարարը անդրադառնալով Գազայի պատերազմին, ասել է, որ «Ալ-Աքսայի փոթորկ»-ի գործողութիւնը սկսւելով, սիոնիստական ​​ռեժիմը անակնկալի եկաւ բոլոր առումներով եւ կատարելապէս յայտնւեց անդունդի եզրին, իսկ դա նշանակում է «ծանր պարտութիւն»: Գեներալ Աշթիանին յայտարարել է, որ այս տարածաշրջանը շատ կարեւոր, ռազմավարական եւ զգայուն է էներգահաղորդման գծերի անցման բերումով:

Գեներալ Աշթիանին, անդրադառնալով ԱՄՆ-ի ռազմավարական եւ հաշւարկային սխալներին, յատկապէս տարածաշրջանում, ընդգծեց. «Ամբողջ աշխարհին ապացուցւած է, որ սիոնիստական ​​ռեժիմը ոճրագործ ռեժիմ է, եւ ԱՄՆ-ի ամենամեծ սխալը այս մանկասպան ռեժիմին աջակցելն է եւ նրանք պէտք է իմանան, որ հատուցելու են այս բոլոր ոճրագործութիւնների համար»:

Related Articles

Back to top button