Այլ

Ինչպէս պաշտպանել երեխաներին մոծակներից եւ ինչ անել միջատի խայթելու դէպքում

Երեխաներին մոծակներից եւ այլ միջատներից պաշտպանելու համար կարելի է դրանց վանող յատուկ միջոցներ կիրառել (репеллент)։ Այս մասին Ura.ru-ի հետ զրոյցում նշել է մանկաբոյժ Վադիմ Մասլեննիկովը՝ նախազգուշացնելով, որ նման միջոցները հարկաւոր է անպայման կիրառել հագուստի վրայ, այլ ոչ թէ մաշկի։

«Դրանք կարելի է օգտագործել, բայց հարկաւոր է կիրառել ոչ թէ մաշկի, այլ հագուստի վրայ։ Եթէ միջատը խայթել է աչքի հատւածում, ապա անհրաժեշտ է անմիջապէս դիմել բժշկի»,- նշել է Մասլեննիկովը։

Եթէ միջատի խայթոցից, այնուամենայնիւ, չի յաջողւել խուսափել, եւ առաջացել է ալերգիկ ռեակցիա ու գրգռում, ապա մասնագէտը խորհուրդ է տւել օգտագործել հակահիստամինային դեղամիջոց։ Կարելի է կիրառել նաեւ խայթողների դէմ ժողովրդական միջոցներ, մասնաւորապէս՝ սոդայի լուծոյթ, իսկ միջատներին վանելու համար կարելի է պարանոցի հատւածում վանիլին կամ եթերային իւղեր քսել։

Related Articles

Back to top button