Սրտի հիւանդութիւններից պաշտպանւելու համար անհրաժեշտ է սուրճ եւ թէյ խմել 3:2 յարաբերակցութեամբ

Օրական եօթից ութ բաժակ սուրճ, թէյ եւ ջուր խմելը նւազեցնում է սրտանօթային հիւանդութիւնների եւ քաղցկեղի զարգացման հաւանականութեան ռիսկը: Դա պարզւել է British Journal of Nutrition (BJN) բժշկագիտական հանդէսում հրապարակւած հետազօտութեան մէջ:
13 տարի շարունակ գիտնականները վերլուծել են 183 հազար մարդու առողջութեան եւ սննդի մասին տեղեկութիւնները: Մասնակիցները, որոնք հետեւել են երկու բաժակ թէյի եւ երեք բաժակ սուրճի որոշակի յարաբերակցութեանը, ունեցել են լաւագոյն առողջական արդիւնքները: Առողջութեան ամենաբարձր արդիւնքներ ունեցողները պարբերաբար նաեւ սովորական խմելու ջուր են օգտագործել:
Ըստ գիտնականների՝ սուրճի մէջ պարունակող քլորոգեն թթուն նւազեցնում է շաքարախտի եւ նեարդային համակարգի խանգարումների վտանգը: Այդ միացութիւնը միաժամանակ նպաստում է աղիքային առողջ միկրոբիոմի պահպանմանը: Իսկ թէյում պարունակող կատեխիններն արեան անօթներն ու հիւսւածքները վնասումից պաշտպանելու ունակ հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային յատկութիւններ ունեն:
Գիտնականները միաժամանակ զգուշացրել են, որ օրական երեք կամ աւելի բաժակ սուրճ խմելը կարող է անքնութիւն եւ անկանոն սրտի բաբախիւն առաջացնել: Նրանք նշել են նաեւ, որ ջրի չափազանց օգտագործումն էլ կարող է էլեկտրոլիտների հաւասարակշռութիւն խախտում առաջացնել:
News.am



