Միլիոնաւոր մարդիկ կարող են մահանալ հակաբիոտիկների արդիւնաւէտութեան նւազման պատճառով
Գիտնականները յայտնել են, որ հակաբիոտիկների արդիւնաւէտութիւնը սրընթաց նւազում է։ Այս մասին գրել է Bild թերթը։
«Մենք նորից կորցնում ենք ժամանակակից բժշկութեան ձեռքբերումները եւ վերադառնում պենիցիլինի յայտնաբերման ժամանակներ»,- ասել է Ինֆեկցիոն թերապիայի ընկերութեան նախագահ Մաթիաս Պլետցը։
Հրապարակման հեղինակները նշել են հակաբիոտիկների արդիւնաւէտութեան նւազման երկու հիմնական պատճառ՝ հակաբիոտիկների չվերահսկւող օգտագործումը անգամ շնչառական հիւանդութիւնների բուժման համար եւ COVID-19 համավարակից յետոյ զբօսաշրջային ուղեւորութիւնների թւաքանակի աւելացումը։
Նշւել է, որ հակաբիոտիկները յաճախ նշանակւում են չվերահսկւող ձեւով, երբեմն դրանց որեւէ անհրաժեշտութիւն չկայ։ Արդիւնքում՝ հակաբիոտիկների հանդէպ ռեզիստենտ միկրոօրգանիզմները կարող են առաջացնել վարակներ, որոնցից մինչեւ 2050 թ. կարող են տուժել տասնեակ միլիոնաւոր մարդիկ։